Աշխարհ

09.09.2016 15:20


ԱՄՆ–ը մտահոգված է Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչների կալանքներով

ԱՄՆ–ը մտահոգված է Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչների կալանքներով

ԱՄՆ–ը մտահոգված է Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչների կալանքներով։ Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում իր ելույթում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Դենիել Բայերը։

Նրա խոսքով՝ ձերբակալություններն իրականացվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է սեպտեմբերի 26-ին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:

Բայերն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել ակտիվիստներին և ԶԼՄ–ում տեսակետների արտահայտման ազատություն ապահովել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը