Լրահոս

10.02.2011 15:36


Ալ. Հարությունյան. ««Արարատ» հեռուստաալիքում ոչ ոք չի կորցնի իր աշխատանքը»

Ալ. Հարությունյան. ««Արարատ» հեռուստաալիքում ոչ ոք չի կորցնի իր աշխատանքը»

-«Արարատ» հեռուստաալիքում ոչ ոք չի կորցնի իր աշխատանքը, որևէ փոփոխություն նրանց նյութական աշխատավարձի կամ ստեղծագործական աշխատանքում չի լինելու,- փետրվարի 10-ին Հանրային հեռուստառադիոընկերության 2009թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման ժամանակ ասել է վերջինիս նախագահ Ալեքսան Հարությունյանը։

Ա. Հարությունյանի խոսքերով՝ «Արարատի» աշխատակիցները  Հանրային հեռուստատեսությունում կվերաձևակերպվեն որպես մշակութային խումբ և հաղորդումներ կպատրաստեն ինչպես Հանրային հեռուստատեսության, այնպես էլ առաջիկայում ստեղծվելիք հոգևոր-մշակութային ու «Արարատ» համահայկական արբանյակային հեռուստաալիքների համար:

Ինչ վերաբերում է «Շողակաթ» հեռուստաընկերությանը, Ալ. Հարությունյանն ասել է, թե մեկամսյա պայմանագրի համաձայն, որը կնքվել է այդ հեռուստաընկերության հետ, Հանրայինը հեռուստահաղորդումներ է պատվիրելու «Շողակաթին»։

Անդրադառնալով «Արարատ» հեռուստաընկերության լոգոյին՝ նա նշել է, թե այժմ պատրաստվում է նորը, որն էլ կդառնա «Արարատ» համահայկական արբանյակային հեռուստաալիքի լոգոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը