Տնտեսական

08.09.2016 13:02


10-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են Արմավիր-Սարդարապատ ճանապարհը

10-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են Արմավիր-Սարդարապատ ճանապարհը

Այսօր՝ սեպտեմբների 8-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մարզի մոտ 10-ից ավելի գյուղերի բնակիչներ հավաքվել են Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին և պահանջում են, որպեսզի ժամանեն գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները։ Նրանք պահանջում են, որ կառավարությունն ու մարզպետարանը կատարեն իրենց տված խոստումը, այն է՝ պետք է ժամանակին վճարեին գյուղմթերքների, մասնավորապես, խաղողի, լոլիկի, բիբարի, բադրջանի և այլ մթերքների՝ գյուղացիներին պարտք եղած գումարները, ինչպես նաև մթերեն խաղողը։

«Մեր ուզածն ի՞նչ է՝ մեր հալալ քրտինքով աճեցրած որակյալ խաղողը ընդունեն։ Անցյալ տարի կուրծք էին ծեծում՝ ասելով, թե՝ դուք խաղող աճեցրեք, մի ճուտ խաղող էլ չի մնա հողին, և կմթերենք նույնիսկ 150 դրամով ու հիմա հայտնի ֆիլմի հերոսի՝ Արութին Զիմզիմովի նման դիփունքը խափում ին. ոչ միայն չեն մթերում, այլ նաև փորձում են գինը գցել»։

Գյուղացիները հայտնեցին նաև, որ ժամանակավորապես բացում են ճանապարհը, բայց եթե խնդիրը չլուծվի, արդեն մեր ու մանուկ, ահել-ջահել փակելու են այս անգամ Երևան-Արմավիր ճանապարհը.

«Թե չէ, ի՞նչ ա ստացվում, վարկերի տակ ճռռում ենք ու դրա մեղքը նաև այդ չինովնիկներինն է, ովքեր նույնիսկ այսօր չբարեհաճեցին գոնե գային, հերթական կուտը տային ու գնային»։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը