Սիրիահայ վարսավիր. «Հոս երկուքն աշխատելով՝ չեն կրնար մի ընտանիք պահել»
«Սիրիայում մեկ հոգին աշխատելով՝ կրնա երկու ընտանիք պահել, հոս երկուքն աշխատելով՝ չեն կրնար մի ընտանիք պահել»,- «Արևելքի» հետ զրույցում ասում է սիրիահայ Ջորջ Բեդուրյանը:
Ջորջը 30 տարի է՝ վարսավիրությամբ է զբաղվում: 16 տարեկանում վարպետի մոտ մասնավոր դասընթացներն ավարտելուց հետո նա կարողացել է ոչ միայն հայտնի վարսավիր դառնալ, այլեւ ծննդավայր Քեսաբում ու այլ քաղաքներում բացել իր վարսավիրանոցները, հիմնել ընտանեկան բիզնես, կարճ ասած՝ բարեկեցիկ կյանք ապահովել:
«Շատ լավ, նորմալ պայմաններով ապրել ենք»,- ասում է նա:
Չնայած վարսավիրի գործով հնարավոր է եղել բավարար գումար վաստակել, այդուհարդերձ, Ջորջը երկրորդ աշխատանք անելուց չի հրաժարվել, սկսել է շամպուններ, կերատին պատրաստել ու վաճառել: Ասում է՝ ոչ թե արագ հարստանալ էին ուզում, այլ պարզապես աշխատանքն էր ձգում:
Ջորջը Հայաստանում առաջին անգամ դեռ 10 տարի առաջ է եղել՝ որպես զբոսաշրջիկ: Կարճատեւ այցի ընթացքում հասցրել է ճանաչել Երեւանն ու երեւանյան մշակույթը, կոլորիտը… Ասում է ՝ այս տարիների ընթացքում թե՛ միջավայրը, թե՛ մարդիկ շատ են փոխվել: Սերը Հայաստանի ու հայաստանցիների նկատմամբ հենց առաջին հանդիպումից է ծնվել, սա է պատճառը, որ Սիրիայում պատերազմը պայթելուց հետո Ջորջը Հայաստան տեղափոխվելու որոշում է կայացրել:
«2013-ին եկա Հայաստան: Համոզված էի, որ այստեղ ալ ամեն բան լավ է լինելու. արհեստավոր մարդն իր տեղը գտնում է, որտեղ էլ ապրի»,- Հայաստան տեղափոխվելու տրամադրություններն է փոխանցում սիրիահայ վարսահարդարը:
Ակնկալիքներից, սակայն, ոչ բոլորն են արդարանում: Երեւանում Ջորջը թեպետ աշխատանք գտնում է, սակայն իրական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են եկամուտները: Իր բիզնեսը Հայաստանում հիմնելու նպատակով Ջորջը 5 մլն դրամի վարկ է վերցնում՝ սկսում շամպուններ արտադրել նաեւ Երեւանում: Վարկը վերցնելիս պատկան մարմինները խոստացել են աջակցել նաեւ իրացման հարցում: Խոստացված աջակցությունը, սակայն, չի եղել:
«Շուկան այստեղ շատ փոքր է: Այդքան վաճառել չես կարող, որ ե՛ւ վարկը փակես, ե՛ւ տունին վարձը տաս, ե՛ւ տրանսպորտի ու մյուս ծախսերը հոգաս,- ասում է Ջորջը:- Իմ պատրաստած շամպունները հիմնականում իմ հաճախորդներն են առնում: Ես չեմ կարող ՍԱՍ կամ «Երեւան Սիթի» մտցնել իմ ապրանքը. պզտիկ ձուկը կըրնա՞ մեծ ձկան հետ հաց ուտիլ»:
Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում գրեթե անհնար է դարձել. հարկային արտոնություններից օգտվելու փոխարեն մանր եւ միջին ձեռնարկատերերն օրեցօր ավելի ու ավելի են խրվում վարկային պարտավորությունների տակ: Խորքային փոփոխություններ են անհրաժեշտ, համոզված է Ջորջը:
«Գոնե սկզբնական շրջանում պետք է նրանց ազատել հարկերից, մինչեւ ոտքի կկանգնեն, կկարողանան հարկ տալ. պետությունն ալ կշահի, բիզնեսմենն ալ կշահի, նոր աշխատատեղեր ալ կստեղծվեն»,- ասում է նա:
Վարկային պարտավորությունները մարելու եւ Երեւանում կեցության համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը հոգալու համար սիրիահայ վարպետը միաժամանակ երկու վարսավիրանոցում է աշխատանքի անցել, երկուսն էլ՝ Մաշտոցի պողոտայում:

Մանրամասն՝ «Արևելքում»