Լրահոս

17.12.2009 14:19


Գ. Սահակյան. «Թուրքիան ոչ այսօր, ոչ էլ վաղը մեր գործընկերը չի կարող լինել»

Գ. Սահակյան. «Թուրքիան ոչ այսօր, ոչ էլ վաղը մեր գործընկերը չի կարող լինել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, հայտարարել է, որ այն ունենալու է վերջ, ինը դրական է լինելու Հայաստանի համար դրական է լինելու: Գ. Սահակյանը նշել է, որ նա դրական է համարում  այն քննադատական մտահոգությունները, թե հայ-թուրքական գործընթացը վտանգում է ղարաբաղյան հիմնահարցի մեզ համար ցանկալի լուծումը։ Սակայն ոչ վաղ անցյալում նույն Գալուստ Սահակյանը նման քննադատությունը որակում էր անհիմն։ ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավարը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել։ «Թուրքիան ոչ այսօր, ոչ էլ վաղը մեր գործընկերը չի կարող լինել: Եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, անվստահելի կդառնա միջազգային հանրության աչքում, ասել է Գալուստ Սահակյանը»,-ասել է Գ. Սահակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը