Աշխարհ

08.09.2016 11:35


Շթայնմայեր. «Թուրքիան մեզ համար բանալի երկիր է»

Շթայնմայեր. «Թուրքիան մեզ համար բանալի երկիր է»

Թուրքիան Գերմանիայի համար բանալի երկիր է։ «Anadolu»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը երկրի բյուջեի քննարկումների ժամանակ։

Նախարարը հստակեցրել է՝ նկատի չունի միայն այն, որ Թուրքիայի տարածքում 2.5 միլիոն փախստական կա, և որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել միգրացիոն համաձայնագիր:

Շթայնմայերի խոսքով՝ Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի հակամարտությունների կարգավորումն անհնար է առանց Թուրքիայի հետ բանակցությունների:

Գերմանացի դիվանագետը դատապարտել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը և իր աջակցությունը հայտնել թուրքական իշխանություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը