Աշխարհ

08.09.2016 11:38


Սլովակիայի լեռներում վթարի է ենթարկվել շտապօգնության ուղղաթիռը

Սլովակիայի լեռներում վթարի է ենթարկվել շտապօգնության ուղղաթիռը

Սեպտեմբերի 7–ի՝ լույս սեպտեմբերի 8–ի գիշերը շտապօգնության ուղղաթիռ է վթարի ենթարկվել Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի մոտակայքում գտնվող լեռնային շրջանում։ Այս մասին հաղորդում է «Novinky.cz»–ը։

Ուղղաթիռում գտնվող օդաչուն, 2 բժիշկը և հիվանդը մահացել են։

Ինչպես հաղորդվում է, շտապօգնության ուղղաթիռը ժամանել էր, որպեսզի հիվանդանոց տեղափոխեր երեկոյան զբոսանքի ժամանակ ոտքի ծանր վնասվածք ստացած տղամարդուն։ Այն բանից հետո, երբ ուղղաթիռն օդ է բարձրացել, կապը նրա հետ կորել է։

Արտակարգ դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և հրշեջներ։ Առավոտյան հայտնաբերվել են մահացածների դիերը և ուղղաթիռի մնացորդները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը