Աշխարհ

08.09.2016 11:30


Հնդկաստանում իմաստության աստծուն նվիրված փառատոնն ավարտվել է 11 դեռահասի մահով

Հնդկաստանում իմաստության աստծուն նվիրված փառատոնն ավարտվել է 11 դեռահասի մահով

Հնդկական Կարնակատա նահանգում 11 դեռահաս է խեղդվել նավակի շրջվելու հետևանքով, որով նրանք մասնակցում էին Գանեշ աստծու կավե արձանը ջուրը սուզելու ծեսին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Ավանդաբար իմաստության ու բարօրության աստծված Գանեշին նվիրված փառատոնն անցկացվում է օգոստոսին կամ սեպտեմբերին։

Այս տարի այն սկսվել էր սեպտեմբերի 5–ին։ Հավատացյալ հինդուիստները գնում են Գանեշի կավե արձանիկներ (մարդկային կերպարանք՝ փղի գլխով), խոնարհվում են նրա առաջ մի քանի օր, որից հետո այն ջուրն են սուզում՝ գետը կամ լիճը։

Նշվում է, որ նավակը, որում 18 մարդ է եղել, չի դիմացել ծանրությանն, ու շրջվել է։ 7 հոգու հաջողվել է ափ հասնել։ Փրկարարներն արդեն դուրս են հանել ջրահեղձ եղածների մարմինները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը