Աշխարհ

08.09.2016 11:10


Սեպտեմբերի 9–ին սպասվում է Ղազախստանի վարչապետի հրաժարականը

Սեպտեմբերի 9–ին սպասվում է Ղազախստանի վարչապետի հրաժարականը

Սեպտեմբերի 9–ին Ղազախստանում սպասվում է կառավարության ղեկավարի հրաժարականը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ երկրի կառավարության աղբյուրին հղումով։

«Ուրբաթ օրը կառավարության ընդլայնված նիստ է նշանակված, որը կանցկացվի պետության ղեկավարի մասնակցությամբ։ Սպասվում է, որ նիստի արդյունքներով՝ վարչապետ Քարիմ Մասիմովը կթողնի իր պաշտոնը»,–հայտարարել է աղբյուրը։

Աղբյուրը հիշեցնում է՝ Քարիմ Մասիմովը Ղազախստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2014–ի ապրիլից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը