Աշխարհ

08.09.2016 11:03


ՌԴ ԱԳՆ. «Թուրքիայի համար վիզաները չեղարկելու հարց դեռևս չի առաջացել»

ՌԴ ԱԳՆ. «Թուրքիայի համար վիզաները չեղարկելու հարց դեռևս չի առաջացել»

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար ռուսական վիզաները չեղարկելու հարց դեռևս չի առաջացել։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

«Դեռևս այդ թեմային հարցը չի հասել։ Թուրքիայում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, սակայն, ինչպես գիտեք, ռուսական կողմը վերականգնել է չարթերային թռիչքները դեպի այդ երկիր»,– ասել է Մեշկովը;

Նա նշել է, որ այս հարցի առաջընթացը կախված է լինելու նաև թուրքական հատուկ ծառայությունների՝ իրենց ռուսական գործընկերների հետ աշխատելու պատրաստակամությունից։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկրների միջև չարթերային թռիչքները վերականգնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը