Աշխարհ

08.09.2016 10:20


FT. «Պուտինի ձեռքբերումները Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ին հանում են հավասարակշռությունից»

FT. «Պուտինի ձեռքբերումները Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ին հանում են հավասարակշռությունից»

Ռուսաստանի՝ Սիրիայում հակաահաբեկչական արշավ սկսելուց հետո մեկ տարի է անցել, և երեք տարի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայից քիմիական զենքը հանելու առաջարկից։ Ռուս առաջնորդն ունի թե՛ քննադատներ և թե՛ երկրպագուներ, որոնք նկատում են նրա խորաթափանցությունն ու հեռատեսությունը։ «Financial Times»–ում նման միտք է հայտնել Դևիդ Գարները։

Նշվում է, որ ռուսական միջամտությունը սիրիական քաոսին եղել և մնում է ռիսկային։ Մասամբ այդ պատճառով է ԱՄՆ նախագահ Օբաման փորձում հետ կանգնել հակամարտությունից։

Վերլուծաբանի կարծիքով Պուտինն այդ «ավանտյուրային» է գնացել նաև այն բանի համար, որպեսզի վերականգնի Ռուսաստանի՝ իբրև գերտերության կարգավիճակը, հանդարտեցնի ուկրաինական ճգնաժամից հետո Արևմուտքի շիկացած կրքերը, ինչպես նաև Դամասկոսում ռեժիմի փոփոխության անթույլատրելիության մասին ազդանշան ուղարկի Վաշինգտոնին։

Նշվում է, որ Ռուսաստանը կանգնեց ավանգարդում արաբ շիականների հետ։ Հոդվածագիրը դա նույնպես ռիսկային է համարում՝ նշելով, որ մահմեդականների մեծամասնությունը կազմող սուննիների հետ թշնամանքը կարող է արձագանք ստանալ ռուսական տարածքում, որտեղ «Իսլամական պետությունը» պլացդարմներ ունի Հյուսիսային Կովկասում։

Ավելին, հեղինակի կարծիքով Սիրիայում Մոսկվան իր ձեռքում «տկտկացող ռումբ» ունի, քանի որ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սուննի ապստամբներն ավելի ուժեղ դուրս եկան, քան ենթադրում էր Ռուսաստանը։

Ըստ Գարդների՝ Պուտինը մտադիր է օգուտ ստանալ այն տպավորությունից, որ Վաշինգտոնը թուլանում է։ Տարածաշրջանում գրեթե ոչ ոք չի հավատում, որ ԱՄՆ–ը կարող է ազդել տեղի ունեցողի վրա, մինչ Պուտինը մերձենում է ԱՄՆ–ի ավանդական դաշնակիցների՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու Եգիպտոսի հետ։

Ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում Պուտինի ձեռքբերումներն անհանավանական հաջող են։ Հեղինակի կարծիքով թեև դրանք կարճ կյանք ունեն, սակայն ԱՄՆ–ին հանում են հավասարակշռությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը