Ուզբեկստանի իշխանությունները փակում են Human Rights Watch–ի ներկայացուցչությունը
Ուզբեկստանի իշխանությունները փակում են Տաշքենդում գտնվող Human Rights Watch–ի ներկայացուցչությունը։ Այդ մասին ասված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Փակման պատճառների մասին երկրի իշխանությունները ոչինչ չեն հայտնում։
«Վռնդելով Human Rights Watch–ին՝ Ուզբեկստանի կառավարությունը հստակ հասկացնել է տալիս, որ չի ցանկանում համակերպվել մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ քննադատության հետ։ Սակայն մենք չենք պատրաստվում լռել և հրապարակելու ենք այս ոլորտում Ուզբեկստանում արձանագրվող չարաշահումների վերաբերյալ զեկույց»,–ասել է Human Rights Watch–ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։