Աշխարհ

07.09.2016 16:55


Հնդկաստանում «Pokemon GO»–ի դեմ հայց են ներկայացրել հավատացյալների զգացումները վիրավորելու համար

Հնդկաստանում «Pokemon GO»–ի դեմ հայց են ներկայացրել հավատացյալների զգացումները վիրավորելու համար

Հնդկաստանի Հուջարաթի բարձրագույն դատարան հայց է ներկայացվել «Pokemon GO» բջջային խաղի ծրագրավորողների դեմ հավատացյալների զգացումները վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է ANI–ն։

Հայցվորը տեղաբնակ Անիլ Դավեն է։ Նրա փաստաբան Նաչիքեթ Դավեն հստակեցրել է, որ տաճարում պոկեմոններով ձվեր ստանալը սրբապղծություն է։ Ըստ հնդիկի՝ խաղը վիրավորում է ցանկացած դավանանքի հավատացյալի զգացումները, ոչ միայն հինդուիզմի հետևորդների։

Լսելով մեղադրանքը՝ դատարանը նախազգուշացրել է պատասխանատուներին՝ «Niantic» ծրագրավորող ընկերությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը