Չավուշօղլու. «Թուրք ժողովրդի հավատը ԵՄ-ի հանդեպ խարխլվել է»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք ժողովրդի վստահությունն ու հավատը Եվրոպական Միության (ԵՄ) հանդեպ խարխլվել է:
Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Haberturk»–ին հղումով։
Նշվում է, որ Թուրքայի արտգործնախարարն այս մասին հայտնել է Սլովենիայում ընթացող Բլեդի ռազմավարական ֆորումի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-Թուրքիա, Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին:
«Եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը չդյուրացնի, արդյոք կվտանգվի՞ փախստականների մասին պայմանագիրը» հարցին պատասխանելիս Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ԵՄ-ի հետ կնքված պայմանագրի կետերը հաջողությամբ իրականացնում է: Որպես ասվածի օրինակ՝ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան վերջին 6 ամսվա ընթացքում Հունաստանից 1000-ից ավելի փախստական է ընդունել:
«Մեր ասելիքն է՝ այս պահին կամ բոլոր պայմանագրերը պետք է կյանքի կոչել կամ բոլորն էլ մի կողմ պետք է դնել, և իրականում սա սպառնալիք չէ: Թուրքիան հաջողությամբ կատարում է պայմանագրի կետերը, և, ինչպես խոստացվել էր, մեր քաղաքացիներն էլ արժանի են, որ իրենց համար վիզային ռեժիմը դյուրացվի»:
Չավուշօղլուի կարծիքով ԵՄ-ն մի շարք կարևոր ուղղություններում՝ ինտեգրացիոն, արտաքին քաղաքականության ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարում, փախստականների հարցում անհաջողության է մատնվել: Ըստ Չավուշօղլուի՝ ԵՄ-ի այս անհաջողությունները խարխլել են թուրք ժողովրդի հավատն այդ կառույցի նկատմամբ:
«Պետք է անկեղծորեն ասեմ, որ Թուրքիայի քաղաքացիներն այլևս չեն հավատում ԵՄ-ին: Հատկապես հեղաշրջման փորձին հաջորդած գործընթացներում հասարակության շրջանում լրջորեն նվազել է ԵՄ-ին անդամակցելու աջակիցների թիվը»,-ասել է թուրք նախարարն՝ ընդգծելով, որ իրավիճակը շտկելու համար ԵՄ-ն պետք է ավելի հավասարակշռված և զգույշ մոտեցում ցուցաբերի և դրական ուղերձներով հանդես գա:
Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերություններին, որոնք լարվել էին Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո՝ Չավուշօղլուն նշել է, որ եթե Գերմանիան վատ վերաբերվի Թուրքիային, վերջինից էլ նույն պատասխանը կստանա:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում