«Le Monde». «G20 գագաթաժողովը հաղթանակ դարձավ Պուտինի և Էրդողանի համար»
Չինաստանում տեղի ունեցած G20 գագաթաժողովը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար դարձավ հաղթական վերադարձ դեպի միջազգային հարթակ։ Այս մասին հայտնում է «Le Monde»–ը։
Ինչպես նշվում է, եթե նախորդ 2G20 գագաթաժողովների ընթացքում Վլադիմիր Պուտինն ավելի մեկուսացած էր Ուկրաինայում տեղի ունեցած նախորդ իրադարձությունների պատճառով, ապա Հանչժոու քաղաքում նա անփոխարինելի զրուցակից էր։ Այսպես, պետության ղեկավարը նոր հուն է տվել Սաուդյան Արաբիայի հետ ընթացող բանակցություններին, որոնք առաջ էին քաշվել նախորդ գագաթաժողովին։
«Ակնհայտ է, որ այս գագաթաժողովը ռևանշ է Պուտինի համար։ Նա մի իրավիճակում է, երբ բոլորը նրան են փնտրում»,–հաղորդել է գագաթաժողովին ներկա դիվանագետներից մեկը։
Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա սա նրա առաջին միջազգային բանակցություններն էին Թուրքիայում տեղի ունեցած չհաջողված ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի հետևանքով վատացել էին հարաբերություններն Արևմուտքի հետ։ Գագաթաժողովի ընթացքում Էրդողանը պնդել է Թուրքիայի և Սիրիայի սահմանին բուֆերային գոտի ստեղծելու իր նախագիծը։
«Le Monde». «G20 գագաթաժողովը հաղթանակ դարձավ Պուտինի և Էրդողանի համար»
Չինաստանում տեղի ունեցած G20 գագաթաժողովը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար դարձավ հաղթական վերադարձ դեպի միջազգային հարթակ։ Այս մասին հայտնում է «Le Monde»–ը։
Ինչպես նշվում է, եթե նախորդ 2 G20 գագաթաժողովների ընթացքում Վլադիմիր Պուտինն ավելի մեկուսացած էր Ուկրաինայում տեղի ունեցած նախորդ իրադարձությունների պատճառով, ապա Հանչժոու քաղաքում նա անփոխարինելի զրուցակից էր։ Այսպես, պետության ղեկավարը նոր հուն է տվել Սաուդյան Արաբիայի հետ ընթացող բանակցություններին, որոնք առաջ էին քաշվել նախորդ գագաթաժողովին։

7or.am