Տնտեսական

06.09.2016 17:05


Երկու երեխաների միայնակ մայրը դիմում է մեր օգնությանը (տեսանյութ)

Երկու երեխաների միայնակ մայրը դիմում է մեր օգնությանը (տեսանյութ)

Մելինե Մայիսյանը ծնվել է 2010 թվականին Երևանում: Մայրը՝ Նելլի Մայիսյանը, դիմում է հայրենակիցների աջակցությանը խնդրանքով: Միայնակ մայրը երկու դուստրերի հետ ապրում է վարձով, չի կարողանում աշխատել, չնայած որ ունի վարսահարդարի մասնագիտություն: Նրա փոքր դուստրը՝ Մելինեն, տառապում է արդեն երկու տարի, ձեռքբերովի շաքարային դիաբետ հիվանդությամբ և օրը 4 անգամ ինսուլին է ստանում: Նրանց օգնում է Նելլիի մայրը, ով թոշակառու է, ապրում է ՌԴ-ում: Չնայած նրան, որ փոքրիկը դիսպանսեր հիվադ է՝ անվճար տրամադրված դեղորայքը չի բավականացնում, և մայրը լրացուցիչ դեղորայքն ու ասեղները գնում է, որն է՛լ ավելի է դժվարացնում նրանց ծայրահեղ վիճակը:

Ովքեր կցանկանան ընտանիքին աջակցել, նրա մայրիկի՝ Նելլի Մայիսյանի անունով ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում բացվել են հաշվեհամարներ՝

16051016672300 ՀՀ դրամ

16051016672301 ԱՄՆ դոլար

16051016672302 ԵՎՐՈ

16051016672303 ՌԴ ռուբլի

SWIFT:ARMJAM22

Նելլի Մայիսյանին կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37477 80 60 75, +37491 15 11 83:

Այս խորագրի վերջին նյութերը