Աշխարհ

06.09.2016 16:40


Քոջաելիում պատվիրել են Էրդողանի արձանը, սակայն «մոռացել են» այնուհետև այն վերցնել

Քոջաելիում պատվիրել են Էրդողանի արձանը, սակայն «մոռացել են» այնուհետև այն վերցնել

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Շրջանի ՏԻՄ մարմիններից մեկը պատվիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, սակայն այնուհետև ոչ ոք չի հետաքրքրվել պատրաստված արձանով, այն այդպես էլ մնացել է քանդակագործի մոտ:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sözcü»–ին հղումով, քանդակագործ Նոյ Աչընը դեռևս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ քաղաքապետարաններից մեկից ստացել է Էրդողանի արձանը կերտելու պատվեր: 2 տոննա կշռող և 4 մետր բարձրություն ունեցող արձանի աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս:

Սակայն երբ արձանն արդեն պատրաստ է եղել, ոչ ոք չի հետաքրքրվել արձանի ճակատագրով և չի եկել այն տանելու: Քանդակագործն էլ ստիպված այն տեղադրել է իր արհեստանոցի դիմաց:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը