Թուրք-ավստրիական հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է
Թուրքիայում ավստրիացի հնագետներին թույլ չեն տվել շարունակել պեղումները Իզմիր նահանգի Սելչուկ շրջանում գտնվող հնագույն Եփեսոս քաղաքի տարածքում: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Birgun»–ին հղումով։
Նշվում է, որ պեղումների դադարեցման պատճառը վերջին շրջանում լարված թուրք-ավստրիական հարաբերություններն են:
Եփեսոս քաղաքը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կառույցների շարքին է պատկանում: Այնտեղ է գտնվում աստվածուհի Արտեմիսի տաճարը, որը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է հանդիսանում: Ավստրիայի հնագիտության ինստիտուտի գիտնականներն արդեն ավելի քան 100 տարի Եփեսոսում պեղումներ են կատարում: Աշխատանքները դադարեցվել են միայն երկու համաշխարհային պատերազմների ժամանակ:
Թուրքական կայքը նշում է, որ պեղումները վերսկսելը մեծապես կախված կլինի թուրք-ավստրիական հարաբերությունների կարգավորումից:
Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե մինչև 2016 թվականի հոկտեմբեր ԵՄ-ն Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման չգնա, ապա իրենք չեղյալ կհամարեն փախստականներին և ներգաղթյալներին հետ ընդունելու համաձայնագիրը:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում