Աշխարհ

06.09.2016 14:35


Թուրքիայում ազատ են արձակել Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված քաղաքացիներին

Թուրքիայում ազատ են արձակել Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված քաղաքացիներին

Թուրքիայում ազատ են արձակել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով ձերբակալված քաղաքացիներին։ Այս մասին, «Hurriyet»–ի փոխանցմամբ, հայտարարել է փաստաբան Հյուսեյն Այդինը։

Նշվում է, որ քաղաքացիներն ազատ են արձակվել Էրդողանի՝ նրանց դեմ ներկայացված հայցերը հետ կանչելուց հետո։

Այդինի խոսքով՝ ազատ է արձակվել ավելի քան 10 մարդ։

Փաստաբանը հավելել է, որ ներկայումս վարույթում Էրդողանի հետ կապված մոտ 4 հազ գործ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը