Աշխարհ

06.09.2016 18:59


Հունաստանում հանգիստը անցկացնելիս աղջիկը կուրացել է կոկտեյլից

Հունաստանում հանգիստը անցկացնելիս աղջիկը կուրացել է կոկտեյլից

Բրիտանիայից 20–ամյա զբոսաշրջիկ Հանա Պաուելը ուժեղ թունավորվել է ալկոհոլից հունական Զակինթոս կղզում հանգիստն անցկացնելու ընթացքում։ Աղջիկը կուրացել է, բացի այդ, նրա մոտ երիկամային անբավարարություն են հայտնաբերել։ Ներկա դրությամբ հայտնի չէ՝ արդյոք կվերականգնվի՞ բրիտանուհու առողջությունը։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Հանա Պաուելը խմել է կոկտեյլը հայտնի Լագանաս հանգստավայրի բարերից մեկում։ Ալկոհոլի առատ օգտագործումից հետո բրիտանուհին գրեթե 2 օր քնել է։ Արթնանալով՝ աղջիկը հասկացել է, որ ոչինչ չի տեսնում։ Նրան տեղափոխել են Պելոպոնեսի հիվանդանոցներից մեկը։

Բժիշկները կարծում են, որ բրիտանուհու կոկտեյլի մեջ խառնել են անորակ ալկոհոլ։ Նման բան հաճախ են անում հունական բարերում՝ ալկոհոլ տնտեսելու նպատակով։ Հավանաբար, աղջիկը խմել է մեթանոլ պարունակող ըմպելիք, որը լուրջ խնդիրներ է առաջացնում տեսողության հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երիտասարդ խոհարարը քիչ էր մնում՝ խլանար անհավանական կծու մակարոններ փորձելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը