Տնտեսական

05.09.2016 15:35


Հաշվարկվել է 1.72մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 1.72մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 29.08-02.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 650.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 1.72մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 950.5 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Արարատի տարածքային բաժինն արձագանքել է Խոսրովի արգելոցում ս/թ օգոստոսի 31-ին ծագած հրդեհին և օժանդակել փաստի առթիվ հարուցված քրեական գործին:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 130.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 820.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Հաշվարկվել է 517.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի հայտնաբերած խախտման համար հաշվարկվել է 517.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կազմվել է վարչական տուգանքի 3որոշում՝ 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարով, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 180.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար.

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 67.0 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի համար,որից`

Վայոց ձորի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է 1 ապօրինի ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 67.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնում` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի Մ/Վ Գավառի բաժնից ստացված 12.5կգ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի համար իրականացվել է վարչական վարույթ:Նշանակվել է 50.0հազ.դր.վարչական տուգանքի որոշում, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

ՀՀ Բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը