Աշխարհ

05.09.2016 15:15


Աս Սիսիի անվտանգության աշխատակիցը Քերրիին արգելել է նկարահանել հանդիպումը (տեսանյութ)

Աս Սիսիի անվտանգության աշխատակիցը Քերրիին արգելել է նկարահանել հանդիպումը (տեսանյութ)

Ուղևորվելով եգիպտացի առաջնորդ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ հանդիպմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ստիպված է եղել մի պահ դանդեղեցնել քայլքը՝ լսելով անսպասելի հարց նրա անվտանգության աշխատակցից: Այս մասին հայտնում է «English.Alarabiya»-ն:

Աշխատակիցը հետաքրքրվել է Պետդեպարտամենտի ղեկավարից՝ արդյոք վերջինիս հեռախոսը տեսախցիկո՞վ է, թե ոչ, և զգուշացրել, որ թաքնված տեսախցիկը միջոցառմանն արգելված է:

Կարճ երկխոսության տեսանյութը համացանցում վիրուսային է դարձել: Տեսագրությունում երևում է, որ երկու զրուցակիցներն էլ նյարդայնացած են, իսկ Ջոն Քերրիի տրամադրությունը մինչև բանակցությունների ավարտը շարունակում է մնալ վատ:

Հայտնի է, որ հանդիպումից հետո Ջոն Քերրին և Աբդել Ֆաթթահ աս Սիսին ուղևորվել են Չինաստան՝ G-20–ի գագաթաժողովին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը