Լրահոս

17.12.2009 11:22


Ստեղծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժին

ՀՀ գլխավոր դատախազի` 2009թ. դեկտեմբերի 9-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում փոփոխություն է կատարվել եւ ստեղծվել մասնագիտացված բաժին' թմրամիջոցների  ապօրինի շրջանառության  հանցագործությունների  գործերով:

Բաժինն ստեղծվել է` Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների  ապօրինի շրջանառության  հանցագործությունների  դեմ պայքարի  արդյունավետությունը  բարձրացնելու, այդ հանցագործությկունների  գործերով  ՀՀ դատախազությանն օրենսդրությամբ վերապահված  լիազորությունների արդյունավետ, համակարգված եւ կենտրոնացված   իրականացումն ապահովելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով թմրամիջոցների  ապօրինի շրջանառության  հանցագործությունների  գործերով բաժնի պետ է նշանակվել Վարդան Մուրադյանը:

Այս խորագրի վերջին նյութերը