Անահիտ Բայանդուրը ծնվել է Երևանում 1940 թվականին: Հայրը' Սերգեյ Բայանդուրը, երկար տարիներ եղել է «Արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը, բազմաթիվ պիեսների հեղինակ է: Մայրը Մարո Մարգարյանն է' հանճարեղ բանասեղծուհի, որ իր քնարական հոգով և վառ ստեղծագործություններով գերել է և դեռ գերելու է շատ սրտեր: Եղբայրը' Աշոտ Բայանդուրը Հայաստանում և արտասահմանում ճանաչված նկարիչ էր, իր յուրահատուկ ստեղծագործական ոճով և ինքնատիպ ձեռագրով:
Անահիտն ունի հրաշալի ընտանիք. տղան'Արեգ Բայանդուրը երիտասարդ լեզվաբան է և զբաղվում է արևելյան լեզուներով, մասնավորապես հին պարսկերենով: «Հայագիտական ուսումնասիրությունների պարբերագրի» խմբագիրն է: Հարսը' Շուշանը նկարիչ է և երկու հիասաքանչ երեխաների մայր:
Անահիտ Բայանդուրը 1962-ին ավարտել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը: Նույն տարիներին սկսել է զբաղվել թարգմանություններով, հայ արձակով ։ Հրանտ Մաթևոսյանի առաջին գիրքը՝ «Մի ի նաշի գորի» (Մենք ենք , մեր սարերը) ժողովածուն ռուսերենով Մոսկվայում Անահիտ Բայանդուրի թարգմանությամբ լույս է տեսել 1967-ին։ Այդպես է սկիզբ առել գրողի և թարգմանչուհու արգասավոր համագործակցությունը, նշանանավորվելով մինչև 1990-ականների սկիզբը Մաթևոսյանի կողմից հրապարակման արտոնություն ստացած նրա գրեթե բոլոր ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությամբ և տպագրությամբ։ Առհասարակ Հովհաննես Թումանյանից մինչև Աղասի Այվազյան՝ Անահիտ Բայանդուրի հայ արձակից արված երկերի ընտրության չափորոշիչը միշտ որակն է եղել, ինչպեսև բարձրարժեք գրականությունը թարգմանաբար ռուսալեզու ընթերցողին հրամցնելու առաքելությունը։
Անահիտը 1988-ից Ղարբաղյան շարժման ակտիվ մասնակից էր: Իր գործունեության շնորհիվ նա կարողացել է նվաճել Սովետական Միության առաջավոր մտավորականների եւ այլախոհների' դեմոկրատական շարժման առաջնորդների համակրանքն ու աջակցությունը: Նաև Անահիտ Բայանդուրի ջանքերի շնորհիվ է Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ տարածքում և աշխարհում ներկայացել ճշմարիտ կերպով' իբրև պայքար հանուն ինքնորոշման, հանուն մարդու իրավունքների և ազատության:
1990-ին Անահիտ Բայանդուրն ընտրվել է Հայաստանի առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր և եղել ՌԴ Դումայում Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչը:
1992-ին Անահիտը ստեղծել է Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկը' «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտեն», որը բացառիկ դերակատարություն ունեցավ Հայաստանի հասարակության կյանքում: Այդ և հետագա տարիներին «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտե»-ի գործունեությունը մեծապես նպաստել է Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության կայացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում ինտեգրացիոն գործընթացների ձևավորմանը:
Իրեն բնորոշ կրքով ու նվիրվածությամբ Անահիտ Բայանդորը նպաստել է պատերազմող երկրների մի կողմից Հայաստանի և Արցախի, մյուս կողմից' Ադրբեջանի հասարակությունների միջև երկխոսության հաստատմանը, որի շնորհիվ գերությունից ազատվել են շուրջ 500 հայ և ադրբեջանցի ռազմագերիներ ու պատանդներ: Անահիտը լայն գործունեություն էր ծավալել փախստականների հիմնահարցի ոլորտում' ստեղծելով բազմաթիվ հասարակական կենտրոններ, որպեսզի փախստականները լիարժեքորեն ինտեգրվեն և հաստատվեն հասարակության մեջ:
Միջազգային հանրությունը բարձր է գնահատել նրա այդ գործունեությունը' 1992-ին նրան շնորհելով աշխարհում ամենահեղինակավոր պարգևներից մեկը' Օլոֆ Պալմեյի անվան միջազգային ֆոնդի «Համագործակցություն հանուն խաղաղության» մրցանակը:
Հայաստանի եւ Թուրքիայի մտավորականների երկխոսության առաջին նախաձեռնողն էր, սերտ կապեր էր պահպանում քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող վրաց եւ ռուս մտավորականների եւ հասարակական գործիչների հետ:
Վերջին տարիներին հիմնել էր «Դեմոկրատիայի դպրոց» բանավեճի ակումբը, որտեղ տարբեր հասարակական և քաղաքական հայացքներ ունեցող գործիչներ, երիտասարդներ հանդիպում են միմյանց եւ քննարկում երկրի առավել հրատապ խնդիրներն ու մարտահրավերները:
Անահիտ Բայանդուրը ոչ մի րոպե չի դադարել լինել իրական հայրենասեր, միևնույն ժամանակ իր ճշմարտությունը չի հարմարեցրել գերակշռող կարծիքներին: Սկզբունքների հարցում կրքոտ և անզիջում, մարդկայն հարաբերություններում հոգատար եւ զգայուն էր:
Անահիտ Բայանդուրը մինչև կյանքի վերջին րոպեն մտմտում էր նոր նախաձեռնություններ ու ծրագրեր' ապրելով լիարժեք կյանքով և պահպանելով մտավորականի արժանապատիվ կեցվածքը:
Ի հիշատակ Անահիտ Բայանդուրի

Անահիտ Բայանդուրին ճանաչող ու սիրող մարդիկ