Հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային կուսակցության (ՄԻԱԿ) գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանի հետ
-Սերժ Սարգսյանը ՀՀԿ 12-րդ համագումարում հայտարարել էր, թե իրենք այլևս այնպիսին չեն, ինչպիսին մեկ տարի առաջ էին, և որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Այդ ամենն ասվել էր հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն էին իշխանությունները մեկ տարի առաջ, և արդյոք իր ելույթի այս և այլ հատվածներով Սերժ Սարգսյանը չի՞ փաստում, որ սխալվել է իր նախաձեռնողական քաղաքականության մեջ։
-Նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը միատարր և միանգամից լուծում պահանջող քաղաքականություն չէ, և մի քանի ամիսների կամ մեկ տարվա ընթացքում տեսանելի տեղաշարժ ակնկալելը լուրջ քաղաքական ուժի համար կլիներ անհեթեթ՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Թուրքիայի հետ մենք պատմական կնճռոտ խնդիրներ ենք ունեցել: Չնայած հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հիմնման և բարելավման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը, որը, անկասկած, առանց որևէ նախապայմանի էր և չէր պարունակում անգամ մեկ բառ Լեռնային Ղարաբաղի ու Հայոց Ցեղասպանության մասին, կարծում եմ, որ հենց այս կոնտեքստում ձեռքբերումը կարելի է համարել նաև դա: Ինչպես նշել է նախագահը՝ սա տևական գործնթաց է, որը պարունակում է տարատեսակ գործոններ ինչպես Հայաստանի և Թուրքիայի ներքաղաքական կյանքում, այնպես էլ համաշխարհային քաղաքականության մեջ:
-Մինչև արձանագրությունների ստորագրումը համատարած խոսվում էր (իշխանական դաշտից և իշխանական թեզը պաշտպանող մասնագիտական օղակների կողմից), թե հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ են հարկավոր, իսկ ԼՂՀ հարցն առանց փոխզիջումների կարգավորել հնարավոր չէ։ Արձանագրությունների ստորագրումից հետո, կարծես, հայրենասիրական կոչերի փուլ է սկսվել։ Հիմա Աղդամը մեր հայրենի՞քն է, թե՞ ոչ։
-Հանրապետության նախագահը միշտ առաջնորդվել է մեր ազգային և պետական շահերով, և երբևիցե նախագահի կատարած քայլերը կասկածի տեղիք չեն տվել, որ կարող են ուղղված լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերին հակառակ: Հայրենասիրությունը կոչեր անելով չէ, և հակառակը' ազգային խնդիրների մասին բարձրաձայն և անկեղծ խոսելը բացասական երևույթ չենք համարում:
-Արցախյան հիմնահարցում շրջանակային համաձայնագրի ստորագրումը հնարավոր համարո՞ւմ եք։
-Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին բոլորին ապացուցել է, որ բաց և թափանցիկ է միջազգային հանրության համար, իսկ հանրապետության նախագահի վարած քաղաքականությունը խոսում է Հայաստանի պատրաստակամության մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել փոխզիջումների և խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է Արցախի մասով շրջանակային փաստաթղթին' մենք կարծում ենք, որ տեսանելի ապագայում ի վերջո կստորագրվի փաստաթուղթը:
-Թուրքիան արձանագրությունները կվավերացնի՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ե՞րբ։
-Մենք կարծում ենք, որ Թուրքիան աձանագրությունները կվավերացնի խելամիտ ժամկետներում, իսկ թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան, ցույց կտա ժամանակը:
-Համամի՞տ եք այն տեսակետին, թե իշխանությունները հայ-թուրքական գործընթացը հետ են պտտեցնում։
-Միանշանակ՝ ո՛չ:
-Որո՞նք էին տարվա ամենամեծ ձեռքբերումներն ու բացթողումները։
-Ձեռքբերումները ակնհայտ էին հասարակության համար՝ սկսած համակարգային բարեփոխումներից' ոստիկանություն, պետավտոտեսչություն, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներ, վերջացրած հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ, ինչպես նաև սպորտային աշխարհում հայ մարզիկների ունեցած հաղթանակներով:
Բացթողումները համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ տեղի ունեցող գործընթացներն են, աղմկահարույց սպանությունները, H1N1 համաճարակի ներխուժումը Հայաստան և այլն:
Արա Հովսեփյան.

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը