Աշխարհ

04.09.2016 11:36


Պուտինը Սի Ցզինպինին մեկ տուփ ռուսական պաղպաղակ է նվիրել

Պուտինը Սի Ցզինպինին մեկ տուփ ռուսական պաղպաղակ  է նվիրել

Չինաստանում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում կայացել է այդ երկրի նախագահ Սի Ցզինպինի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ինչպես հայտնում է «Россия 24»–ը, հանդիպման մեկնարկին Պուտինը Ցզինպինին մեկ տուփ ռուսական պաղպաղակ է նվիրել։ Չինաստանի առաջնորդը երախտագիտությամբ ընդունել է անսովոր նվերը։

«Շատ շնորհակալ եմ համեղ պաղպաղակի համար։ Ռուսաստան իմ ամեն այցելության ժամանակ միշտ խնդրում եմ, որ ռուսական պաղպաղակ գնեն։ Այնուհետև տանը մենք ուտում ենք այն։ Դուք լավագույն սերուցքն ունեք, այդ իսկ պատճառով ձեր մոտ այն յուրահատուկ համեղ է։ Ինձ շատ է դուր գալիս»,–ընդգծել է Ցզինպինը։

Հիշեցնենք, որ չինացի ներդրողներն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն իրենց սերն էին խոստովանել ռուսական պաղպաղակի հանդեպ։ Միևնույն ժամանակ, գանգատվել էին, որ դժվարություններ են առաջանում մաքսատանը քաղցրավենիքը Ռուսաստանից դուրս հանելու փորձի ժամանակ։

Ի պատասխան՝ Պուտինը խոստովանել էր, որ զարմացած չէ այն հանգամանքով, որ ռուսական պաղպաղակը մեծ պահանջարկ ունի արտասահմանում, սակայն այն դուրս հանելու հետ կապված խնդիրների մասին առաջին անգամ է լսում։

Պուտինը խոստացել էր պարզել իրավիճակը՝ հավելելով, որ իբրև հուշանվեր՝ սառցե աղանդեր կտանի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը