Լրահոս

17.12.2009 10:45


Երևանում կհանդիպեն հայ և թուրք լրագրողները

Հայ և թուրք լրագրողները կհանդիպեն Երևանում։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 17-20-ը։ Թուրքական կողմից կմասնակցեն «CNN Turk», «Milliyet», «Sabah», «Hurriet», «NTV», «Cumhurriet», «Aksam» լրատվամիջոցները ներկայացնող լրագրողները։ Հանդիպումը «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի նախագծի բաղադրիչներից մեկն է, որն ուղղված է հայ–թուրքական ներկայիս գործընթացի համատեքստում երկու երկրների ԶԼՄ-ների անկողմնակալության զարգացմանը։ Նախագծի շրջանակներում, հայ և թուրք լրագրողների  առաջին հանդիպումներն անցկացվել էին հոկտեմբերի 13-ին և 14-ին Բուրսայում։ Այդ ժամանակ նրանք վերլուծել էին հայ-թուրքական հարաբերությունները և դրանց կարգավորման ուղիները։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը