Սերժ Սարգսյանը ցավակցել է և կիսել Ուզբեկստանի ժողովրդի վիշտը
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի ժողովրդին և ղեկավարությանը` նրանց համար ծանր կորստի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ:
Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամանակակից Ուզբեկստանի պետականության զարգացման գործում կարևորելով երկար տարիներ այդ երկրի առաջնորդը եղած Իսլամ Քարիմովի դերը` նա համոզվածություն է հայտնել, որ Ուզբեկստանի ժողովրդին հատուկ տոկունությունն ու կյանքի էներգիան թույլ կտան հաղթահարել այս ծանր փորձությունը, էլ ավելի ամուր համախմբվել հանուն Ուզբեկստանի Հանրապետության ամրապնդման ու բարգավաճման:
«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: