ԱՄՆ–ը ԼՂ հակամատության կարգավորման հարցում ճեղքում է ակնկալում
-ԱՄՆ-ը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց կլինի,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվ զբաղվում է Լեռնային Ղարաբաղի խնդրով, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ արդյունավետ գործում է։
-Ես հույս ունեմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մոտակա ժամանակահատվածում առաջընթաց տեղի կունենա։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Կապված հիմնարար սկզբունքների հետ՝ արդեն գոյություն ունեն որոշակի համաձայնություններ, որոնք հակամարտության կարգավորման համար կարող են շատ կարևոր գործոն դառնալ։ Կարծում եմ, որ հիմնահարցի լուծումը բոլոր կողմերի համար էլ շահեկան կլինի,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Գորդոնը մասնակցել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի «Լիսաբոնյան պայմանագիր. նրա ազդեցությունը Եվրամիության և Միացյալ Նահանգների համագործակցության վրա» թեմայով լսումներին, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 15-ին։
Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը, Իրանի միջուկային ծրագիրը և տարածաշրջանային այլ խնդիրներ ԵՄ-ԱՄՆ հմագործակցության ուղղություններից մեկն են։

Ըստ «АПА» գործակալության