Աշխարհ

02.09.2016 22:24


Չիլիում անտուն շներին աշխատանք են տալիս և ապահովում ապաստանով

Չիլիում անտուն շներին աշխատանք են տալիս և ապահովում ապաստանով

Չիլիի Կիլպուե քաղաքում որոշել են օգնել հազարավոր շների, ովքեր միայնակ թափառում են փողոցներով։ Բնակիչները կենդանիներին վերապատրաստել են և տեղավորել աշխատանքի ոստիկանությունում։ Այս մասին հայտնում է «AdMe.ru»-ն։

Նախկին անտուն շներն այժմ հատուկ լուսարձակող բաճկոններ են հագնում և ուղեկցում ոստիկաններին՝ օգնելով հսկել հասարակական կարգը փողոցներում և քաղաքում։

Աշխատանքից բացի՝ շներին տրամադրել են նաև ապաստան և սնունդ, մի խոսքով՝ ամբողջական սոցիալական փաթեթ։ Կիլպուեյի քաղաքապետ Քրիսթիան Վիտորին ասում է, որ «շները հատուկ ուսուցումից հետո վերադառնալու են քաղաքի փողոցներ, բայց այս անգամ՝ որպես կարգապահության հսկիչներ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը