Քաղաքական

02.09.2016 14:10


2016թ. ՄԻԵԴ–ը Հայաստանի դեմ կայացրել է 8 վճիռ

2016թ. ՄԻԵԴ–ը Հայաստանի դեմ կայացրել է 8 վճիռ

–2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է 4 վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո, իսկ 2016 թվականին կայացվել է ևս 8 վճիռ և վճարվել 83 հազար եվրո,–այս մասին սեպտեմբերի 2–ին կայացած Կառավարության նիստի ժամանակ ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով այն վիճակագրական տվյալները, թե վերջին տարիների ընթացքում Հայաստանը որքան գումար է վճարել Մարդու իրավունքների դատարանում՝ Հայաստանի դեմ կայացված վճիռների համար։

Դավիթ Հարությունյանն ասել է, որ սա դատական համակարգում առկա սխալների հետևանք է։

Բոլոր երկրներում էլ կան սխալներ, սակայն երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, ապա մարդիկ դիմում են ՄԻԵԴ,- նշել է Դավիթ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը