Աշխարհ

02.09.2016 12:00


Պուտինը խոստացել է ռուսական պաղպաղակ հյուրասիրել Սի Ցզինպինին

Պուտինը խոստացել է ռուսական պաղպաղակ հյուրասիրել Սի Ցզինպինին

Չինացի ներդրողներն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն իրենց սերն են խոստովանել ռուսական պաղպաղակի հանդեպ։ Միևնույն ժամանակ, գանգատվել են, որ դժվարություններ են առաջանում մաքսատանը քաղցրավենիքը Ռուսաստանից դուրս հանելու փորձի ժամանակ։

Ի պատասխան՝ Պուտինը խոստովանել է, որ զարմացած չէ այն հանգամանքով, որ ռուսական պաղպաղակը մեծ պահանջարկ ունի արտասահմանում, սակայն այն դուրս հանելու հետ կապված խնդիրների մասին առաջին անգամ է լսում։

Պուտինը խոստացել է պարզել իրավիճակը՝ հավելելով, որ իբրև հուշանվեր՝ սառցե աղանդեր կտանի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, քանի որ պաղպաղակն այդքան դժվար է ձեռք բերվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը