Աշխարհ

02.09.2016 10:46


Ուգանդայում քահանան դպրոցականներին սովորեցնում է ալկոհոլ օգտագործել

Ուգանդայում քահանան դպրոցականներին սովորեցնում է ալկոհոլ օգտագործել

Ուգանդայի Հանրապետությունում կաթոլիկ եկեղեցու քահանան պատարագի ընթացքում խնդրել է ծնողներին թույլատրել երեխաներին օգտագործել ալկոհոլային խմիչքներ։ Քահանայի կարծիքով այդկերպ դեռահասները կսովորեն վերահսկել իրենց ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ գտնվելու ընթացքում։ Այս մասին հաղորդում է «naij.com»–ը։

«Երեխաները, հատկապես ում 18 տարեկանը դեռ չի լրացել, պետք է սովորեն ինքնավերահսկմանը։ Նրանք պետք է կարողանան համաչափել օգտագործվող ալկոհոլի քանակը՝ իրենց կյանքն անվտանգ պահելու նպատակով։ Թող նրանք մի փոքր գարեջուր կամ գինի խմեն և որոշեն՝ դա լա՞վ է, թե՞ ոչ»,–հայտարարել է հոգևորականը։

Ալկոհոլի վերաբերյալ քարոզչություն տարածողը նաև ասել է, որ ծնողները մեծ սխալ են գործում, երբ երեխաներից թաքցնում են ալկոհոլային խմիչքների շշերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը