ՌԴ Պրիմորսկի շրջանի ԱԻՆ–ի Գլխավոր վարչության պետը խեղդվել է ջրհեղեղի ժամանակ (լուսանկար)
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԻն–ի մամլո ծառայությունը, մահացել է Ռուսաստանի Պրիմորսկի շրջանի ԱԻՆ–ի Գլխավոր վարչության պետ Օլեգ Ֆեդյուրան՝ փրկելով սեփական անձնակազմը Պրիմորսկի Չուգուևսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից։
«Պավլովկա գետն անցնելիս, որի ջրերը դուրս էին եկել ափերից, գետն է ընկել «ԿամԱԶ» մեքենան, որում գտնվում էին Օլեգ Ֆեդյուրան և Հեռավորարևելյան տարածաշրջանի որոնողափրկարարական ջոկատի 8 փրկարար։ Գլխավոր վարչության պետը մահացել է՝ մինչև վերջին րոպեն փրկելով իր անձնակազմը, սակայն ինքը չի փրկվել»,–հայտնել են «life.ru»–ին գերատեսչության մամլո ծառայությունից։
«life.ru»–ի աղբյուրի տվյալներով՝ վարչության պետը գտնվել է խորտակված «ԿամԱԶի» խցիկում։
Ներկայումս դեպքի վայրում փորձում են կազմակերպել փրկարարական աշխատանքներ և դուրս հանել մեքենան ջրից։ Գետի ուժեղ հոսքը քշել է մեքենան կամրջի տակ, այն գրեթե ամբողջությամբ ընկղմված է ջրի մեջ։

7or.am