Աշխարհ

02.09.2016 10:20


Պուտին. «Մենք տարածքների վաճառքով չենք զբաղվում»

Պուտին. «Մենք տարածքների վաճառքով չենք զբաղվում»

Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի խնդիրն առանցքային դեր ունի, սակայն Ռուսաստանը հանուն դրա չի պատրաստվում «տարածքների առևտուր» սկսել։ Այս մասին «Bloomberg» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք պատրա՞ստ է Ռուսաստանը տալ Կուրիլյան կղզիներից մեկը Ճապոնիայի հետ ավելի սերտ տնտեսական համագործակցության դիմաց, ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի խնդիրն առանցքային է, սակայն տարածքների առևտուր չի լինելու։

«Խոսքը փոխանակման կամ վաճառքի մասին չէ։ Մենք խոսում ենք այնպիսի լուծում փնտրելու մասին, որի արդյունքներով՝ կողմերից ոչ մեկը չի զգա իրեն հաղթանակած կամ պարտված»,– ասել է նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը