Աշխարհ

01.09.2016 17:15


Սպանել էր պապին ու մորը, ապա փախել՝ իր հետ տանելով նրանց մարմնի մասերը

Սպանել էր պապին ու մորը, ապա փախել՝ իր հետ տանելով նրանց մարմնի մասերը

ՌԴ ՔԿ մոսկովյան բաժանմունքում հաղորդել են տղամարդու ձերբակալության մասին, որին կասկածում են կրկնակի սպանության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1–ի գիշերը Մոսկվայի Ռիմսկի–Կորսակովի փողոցի բնակարաններից մեկում։

29-ամյա տղամարդն իր 89-ամյա պապին ու 54-ամյա մորը սպանել է կտրող–ծակող գործիքով, կտրել–պոկել ոտքերի ներբաններն ու թաքնվել։

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ կասկածյալը կարող է տառապել հոգեկան խանգարումներով։

Որոշ տվյալներով՝ նա իր հետ սպանվածների մարմնամասեր է վերցրել և գնացել հոր տուն։ Վերջինը, սակայն, նրան տուն չի թողել և ոստիկանություն է կանչել։

Կրկնակի սպանության գործով քրգործ է հարուցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը