Ամերիկացի բանկիրն իր քարտուղարուհուն 1 մլն դոլար է նվիրել
Ամերիկացի բանկիր Մայքլ Էրեյան ռուսաստանցի Մարինա Ռ.–ին ժառանգություն է կտակել, որը մեկ մլն դոլար է գնահատվում։ Վորոնեժցի աղջիկը ԱՄՆ–ում փորձաշրջան անցնելուց հետո նրա մոտ քարտուղարուհի է աշխատել, այնուհետև, չնայած 30 տարվա տարիքային տարբերությանը, նրանց հարաբերությունները բավական մտերմիկ են դարձել ու խորացել։
Շուտով պարզվել է, որ բանկիրն անբուժելի հիվանդ է։ Մարինան խնամում էր նրան մինչև վերջին պահը, և թաղումից անմիջապես հետո վերադարձել է ՌԴ։ Այնտեղ էլ պարզվել է, որ Մայքլը կտակ է կազմել, որում հիշատակվում է նաև նրա անունը։
Բացի Մարինայից՝ ժառանգություն է կտակվել նաև հանգուցյալի դստերը, քրոջն ու ընտանիքի ընկերուհուն։ Սակայն այս կանանց միջև վեճ է առաջացել կտակած գումարների չափի պատճառով. արդյունքում՝ միլիոնատիրոջ կին ծանոթը սպանել է նրա քրոջն ու դստերն, այնուհետև ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է «Life»–ը։
Այդպիսով վորոնեժցին դարձել է միակ կենդանի ժառանգորդը, որը հողակտորով տուն է ստացել Կալիֆոռնիայում։

7or.am