ԵՄ–ն նույնությամբ կպահպանի ՌԴ քաղաքացիների դեմ սահմանած պատժամիջոցները
Եվրամիությունը ծրագրում է առանց քննարկումների ու փոփոխությունների երկարաձգել անհատական պատժամիջոցները ՌԴ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 15–ին։ Այս մասին РИА «Новости»–ին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։
Նախատեսվում է պատժամիջոցների երկարաձգման հարցը քննարկել սեպտեմբերի 5–ին, որից հետո այն կհաստատի ԵՄ խորհուրդն ու մշտական ներկայացուցիչների կոմիտեն։
Աղբյուրը հիշեցնում է՝ 2016–ի մարտին ԵՄ–ն կես տարով երկարաձգել է պատժամիջոցները ՌԴ 146 քաղաքացու և ՌԴ և Ուկրաինայի 37 իրավաբանական անձանց նկատմամբ։

7or.am