Ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվում
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «168.am» կայքին տված հարցազրույցում, խոսելով ներմուծված թռչնամսի որակի մասին, նշել էր, թե «Առավել վտանգավոր է հատկապես Թուրքիայից ներկրվող «փրթված» թռչնամիսը, որը հիմնականում օգտագործում են արագ սննդի մեջ»:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը պետք է որ իմանար՝ ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվում, և չներկրված ապրանքի վտանգավորության մասին դատողություններ անելուց առաջ ճշտումներ աներ լիազոր մարմնից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը, և առ այսօր Թուրքիայից ներմուծան որևէ դեպք չի եղել: Մինչ այդ եղել են թուրքական ծագման թռչնամիսը հետ վերադարձնելու դեպքեր՝ պայմանավորված Ծառայության հայտնաբերած խախտումներով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի գերակշիռ մասը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա էլ թույլատրվում է ներմուծումը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, 2016 թվականին (օգոստոսի 30-ի դրությամբ) ներմուծված թռչնամսի 662 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկել 572-ը՝ 87 տոկոսը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է այլ երկրների համեմատությամբ: Փորձաքննություններ չեն իրականացվել միայն այն դեպքերում, երբ, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, միևնույն ներմուծողի բեռը սահմանային վերահսկողության շրջանակնում բազմակի անգամ ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, խախտումներ չի հայտնաբերվել, ունեցել է ցածր ռիսկայնություն. սահմանային վերահսկողության իրականացնելիս Ծառայությունն առաջնորդվում է ներմուծման ռիսկերի մեթոդաբանությամբ:
Քանի որ ներմուծվող խմբաքանակների սահմանային զննման ժամանակ զգայորոշման փոփոխություններ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, խմբաքանակներից վերցված նմուշները ենթարկվել են փորձաքննության անվտանգության սահմանված ցուցանիշների նկատմամբ: Տարվա ընթացքում Ուկրաինայից ներմուծվող՝ 19480կգ բրոյլեր սառեցված ճտի և 19800կգ հավի աղացած մսի խմբաքանակների ներմուծումն արգելվել է՝ քանի որ անվտանգության ցուցանիշներով սահմանված նորմերին չհամապատասխանելու պատճառով:
Ծառայությունը կարևոր խնդիր է համարում, որ իրացման կետերում և փոխադրման ընթացքում նույնպես պահպանվեն թռչնամսի պահպման պայմանները և տնտեսավարողներին հորդորում է խստորեն հետևել սահմանված պահանջների կատարմանը. նշված դեպքում վերահսկողությունն իրականացվում է պարբերական անասնահամաճարակային մշտադիտարկումների, դիտարկումների և ստուգումներրի միջոցով:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ