Սերժ Սարգսյանը ռեկտորներից ակնկալում է նախաձեռնողական աշխատանք
Բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագա քայլերն են քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական բուհերի ռեկտորների այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Կարևորելով կրթության որակի բարձրացումը' նա ընդգծել է. «Ձեր, Ձեր ղեկավարած բուհերի գործունեությամբ է պայմանավորված, թե վաղը մենք ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան»:
Խոսելով բուհական կրթության հիմնական խնդիրների ու անելիքների մասին, ռեկտորները պետության ղեկավարին են ներկայացրել կրթության որակի բարձրացման, կառավարման համակարգի կատարելագործման եւ ժամանակակից պահանջներին դրա համապատասխանեցման ուղղությամբ ընթացող աշխատանքները: Մասնավորապես, խոսվել է Հայաստանի' Բոլոնիայի գործընթացին միանալու, կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրման ընթացքում ի հայտ եկած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:
Քննարկվել են նաեւ բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակի, մասնավոր բուհերի գործունեության, օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական գերակայություններից բխող քայլերի իրականացման ներկա ընթացքը:
Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է նաեւ ուսուցման նոր տեխնոլոգիաների կիրառման, ուսումնական լաբորատորիաների արդիականացման գործընթացով: Նա նշել է, որ անհրաժեշտ է համապարփակ մոտեցում ցուցաբերել ուսանողներին մասնագիտական նոր, ժամանակակից տեխնիկական բազայով ապահովելու հարցում եւ ուշադրություն է հրավիրել այս խնդրի հնարավորինս արագ լուծմանը:
Նախագահ Սարգսյանը նաեւ ասել է, որ ռեկտորներից ակնկալում է դինամիկ, նախաձեռնողական եւ նպատակաուղղված աշխատանք' բուհական բարեփոխումներն արդյունավետ առաջ տանելու համար: