Աշխարհ

01.09.2016 20:56


10 ավանդույթ, որոնք ընդունված են չինական դպրոցներում (ֆոտոշարք)

10 ավանդույթ, որոնք ընդունված են չինական դպրոցներում (ֆոտոշարք)

Չինացի լինելը հեշտ բան չէ։ Երբ քեզ նմանները մեկ ու կես միլիարդից շատ են, անհրաժեշտ է շատ ջանք ներդնել կյանքում սեփական տեղը գտնելու համար։ Սակայն չինացի երեխաները պատրաստ են դրան։ Նրանց դժվար աշխատանքը սկսվում է դեռ առաջին դասարանից։

«Adme.ru» կայքը ներկայացրել է 10 ավանդույթ, որոնք տարածված են չինական դպրոցներում։

Չինաստանի շատ դպրոցներում չկա ջեռուցում, այդ պատճառով ձմռանը ուսուցիչներն ու աշակերտները չեն հանում բաճկոնները։

Չինական դպրոցներում ամեն օր մարզվում են, և ոչ մեկ անգամ, ինչպես նաև միասին շարք են կանգնում։

Մեծ դասամիջոցը նախատեսված է ճաշի համար, որը սովորաբար տևում է մեկ ժամ։

Ուսուցիչների հանդեպ վերաբերմունքը շատ հարգալից է։

Դասարանում կա աշակերտների առաջադիմության վարկանշային սանդղակ, ինչը ստիպում է է՛լ ավելի լավ սովորել։

Չինացի երեխաներն ամեն օր ավելի քան 10 ժամ սովորում են։

Դպրոցները բաժանված են 2 խմբի՝ պետական և մասնավոր։

Որոշ դպրոցներում ընդունված են ֆիզիկական պատժամիջոցները։

Կրթական համակարգը հիմնված է մեխանիկական հիշողության վրա։

Աղքատ ընտանիքների երեխաներին, ովքեր չեն ուզում սովորել կամ չափազանց անկարգապահ են, հաճախ հանում են համընդհանուր կրթական հաստատություններից և տանում քունգ–ֆուի դպրոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը