Աշխարհ

01.09.2016 19:58


Լոնդոնում կենդանապաշտպան կազմակերպությունը հրապարակայնորեն շուն է տապակել

Լոնդոնում կենդանապաշտպան կազմակերպությունը հրապարակայնորեն շուն է տապակել

«PETA» կենդանապաշտպան շարժման մասնակիցները շնից խորոված են պատրաստել Տրաֆալգարյան հրապարակում։ Այս մասին հայտնում է «Metro» թերթը։

Ակցիայի կազմակերպիչները թույլ են տվել անցորդներին անվճար համտեսել պատրաստված կենդանուց։

Միջոցառման անցկացման վայրում կախված է եղել մի ցուցանակ՝ հետևյալ գրառումով՝ «Եթե դուք չեք ուտում շներին, ապա ինչո՞ւ եք ուտում խոզերին։ Դարձե՛ք բուսակեր»։

Շան միսն իրական չի եղել։ Կենդանապաշտպաններն օգտագործել էին բուսական սպիտակուց։ Այդկերպ կազմակերպությունը ցանկացել է ցույց տալ, որ առանց մսի պատրաստված խորովածը նույնպես պակաս համեղ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը