Հրաժարական է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարը
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրաժարական է տվել: Այս մասին այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտնել է Բինալի Յըլդըրըմը:
Hürriyet պարբերականը նշում է, որ ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվել է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովման հարցերով նախարար Սուլեյման Սոյլուն, իսկ Ալան պաշտոնից հեռացել է Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների իրականացրած մի շարք ահաբեկչություններից հետո: