Աշխարհ

31.08.2016 15:30


Անկարայում ԻՊ-ին պատկանող դպրոց է հայտնաբերվել

Անկարայում ԻՊ-ին պատկանող դպրոց է հայտնաբերվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված հակաահաբեկչական գործողության ժամանակ «Իսլամական պետությանը» պատկանող դպրոց է հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sondakika»–ին հղումով։

Նշվում է, որ Անկարայում որպես գրախանութ հայտնի հինգհարկանի շենքը իրականում օգտագործվել է խմբավորման անդամ 30 երեխաներին համապատասխան կրթություն տալու նպատակով:

Պարզվել է, որ 9-17 տարեկան 30 երեխա, որոնցից 25-ը՝ աղջիկ, գիշերօթիկ կրթության սկզբունքով ապրել է նշյալ շենքում: Խմբավորումն ամսական 4000 լիրա է վճարել «գրախանութի» վարձակալման համար: Երեխաները նշյալ դպրոց են ընդունվել սոցիալական ցանցերում տեղ գտած հայտարարության շնորհիվ: Իսկ ուսումնառության վերջում նրանց համապատասխան վկայական էր տրամադրվելու:

Դպրոցը հայտնաբերելուց հետո Երեխաները վերադարձվել են իրենց ծնողներին կամ հարազատներին: Նրանց մի մասի ծնողներն, ինչպես պարզել են, դատապարտված են և գտնվում են անազատության մեջ:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը