Ուզբեկստանի նախագահի դուստրը շնորհակալություն է հայտնել հոր ապաքինմանն օգնելու համար
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը շնորհակալություն է հայտնել բոլորին հորն առողջություն ու արագ ապաքինում մաղթելու համար։ Նրա խոսքով՝ «աջակցության անկեղծ և լուսավոր բառերն» օգնում են Քարիմովին ապաքինվել։
Լոլա Քարիմովա–Տիլյաևան«Instagram»–ի իր էջում գրել է. «Ես նաև կցանկանայի օգտվել այս առիթից և ի սրտե շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության բարի, անկեղծ, լուսավոր բառերի և մեր նախագահին շուտափույթ ապաքինում ցանկանալու համար։ Դա շատ բան է նշանակում մեր համար, և ես համոզված եմ, որ ձեր սրտերից հորդող բարու այդ մեծ ուժն օգնում է նրան ապաքինվել»։
Քարիմովան նաև շնորհավորել է իր հայրենակիցներին Անկախության օրվա կապակցությամբ՝ բոլորին երջանկություն, բարգավաճում և բարօրություն մաղթելով։
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Քարիմովը հոսպիտալացվել է ուղեղի կաթվածով։ Չնայած մի շարք լրատվամիջոցներ գրեցին Քարիմովի մահվան մասին՝ երկրի կառավարությունից հայտնեցին, որ նախագահի վիճակը կայուն է գնահատվում։
Տաշքենդում Անկախության օրվա կապակցությամբ կայանալիք հանդիսությունը, որին մասնակցելու էր նաև Քարիմովը, հետաձգվել է։
Ուզբեկստանի նախագահի դուստրը շնորհակալություն է հայտնել հոր ապաքինմանն օգնելու համար
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը շնորհակալություն է հայտնել բոլորին հորն առողջություն ու արագ ապաքինում մաղթելու համար։ Նրա խոսքով՝ «աջակցության անկեղծ և լուսավոր բառերն» օգնում են Քարիմովին ապաքինվել։
Լոլա Քարիմովա–Տիլյաևան «Instagram»–ի իր էջում գրել է. «Ես նաև կցանկանայի օգտվել այս առիթից և ի սրտե շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության բարի, անկեղծ, լուսավոր բառերի և մեր նախագահին շուտափույթ ապաքինում ցանկանալու համար։ Դա շատ բան է նշանակում մեր համար, և ես համոզված եմ, որ ձեր սրտերից հորդող բարու այդ մեծ ուժն օգնում է նրան ապաքինվել»։

7or.am