Աշխարհ

31.08.2016 14:45


Շախմատի մարզիչը մեկ ու կես տարի սեռական ոտնձգություններ է կատարել 8–ամյա աղջնակի նկատմամբ

Շախմատի մարզիչը մեկ ու կես տարի սեռական ոտնձգություններ է կատարել 8–ամյա աղջնակի նկատմամբ

Մոսկվայում քննիչները հայտնել են, որ Խոդինսկի բուլվարում տեղակայված մոսկովյան շախմատի դպրոցներից մեկի մարզչին կասկածում են 8–ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգություններ ցուցաբերելու մեջ։

Մոսկվայի ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան հայտարարել է շախմատի մարզչի դեմ քրեական գործի հարուցման մասին՝ «Անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածով։

Այժմ քննիչները բացահայտում են կատարվածի բոլոր հանգամանքները։ Նրանք հարցաքննում են շախմատի բաժնի աշխատակիցներին, ինչպես նաև փորձում են ճշտել կասկածյալի գտնվելու վայրը։ Այս մասին հայտնում է «НТВ.Ru» կայքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը