Աշխարհ

31.08.2016 14:05


Թուրք սյունակագիր. Պուտինն Էրդողանին 7 պայման է առաջադրել, մեկը՝ Ղարաբաղի մասին

Թուրք սյունակագիր. Պուտինն Էրդողանին 7 պայման է առաջադրել, մեկը՝ Ղարաբաղի մասին

Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը։

«Sözcü» թերթի էլեկտրանային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախապայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն:

Ըստ Աթաքլըի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է.

1.«Սիրիայի նկատմամբ ձեր վարած քաղաքականաթյունն ի սկսզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք ,դուք էլ արդեն համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը»:

2. «Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր, սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն ավելի եք բարդացնում»:

3. «Ղրիմի հարցում դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը: Եվ դա անում եք Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը»։

4. «Մենք գիտենք, որ ձեր գործակալները Ղրղզստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վե՛րջ տվեք »:

5. «Այն դեպքում, երբ Սիրիայում միակ վտանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է, Դուք Ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) վրա: ԺՄԿ-ն մեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս այդ մասին մի՛ մոռացեք: Հակառակ դեպքում տարածաշրջանը անցանկալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ:»

6. «Վե՛րջ տվեք Սիրիա զենք և զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկե՛ք ձեր սահմանները: Ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ հանդուրժողականություն մի՛ ցուցաբերեք»:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը