Աշխարհ

31.08.2016 11:45


Վարշավան մտադիր չէ ընդունել չեչեն գաղթականներին

Վարշավան մտադիր չէ ընդունել չեչեն գաղթականներին
Լեհական իշխանությունները մտադիր չեն երկիր թողնել չեչեն գաղթականներին, որոնք ապաստան ու փախստականի կարգավիճակ են ուզում։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Բլաշչակը։

«Մենք չենք տրվի նրանց ճնշմանը, որվքեր ուզում են հասցնել միգրացիոն ճգնաժամի։ Չեչնիայում պատերազմ չկա»,– Բլաշչակի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Նրա կարծիքով նորելուկ տարագիրները ձգտում են Արևմտյան Եվրոպա հասնել, ինչն էլ մահմեդականների ԵՄ հոսքի նոր ուղի կառաջացնի։

«Մենք տուժածներին օգնելու կողմնակից ենք և անում ենք դա։ Մենք փորձում ենք ֆինանսապես աջակցել այն շրջաններին, որտեղ պատերազմ է տեղի ունենում։ Մենք օգնում ենք ճամբարներում գտնվող փախստականներին, ամրացնում եք ԵՄ արտաքին սահմանը»,–շեշտել է նախարարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրեսթի շրջանում 200 չեչեն է կուտակվել՝ ապաստան խնդրելու Լեհաստանում։ Լեհ սահմանապահները հրաժարվել են երկիր թողնել նրանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը