Սելենա Գոմեսը ժամանակավորապես կդադարեցնի ելույթները հիվանդության պատճառով
Համաշխարհային շրջագայությունը վերջացնելուց հետո երգչուհի Սելենա Գոմեսը հայտարարել է, որ ընդմիջում է անում ստեղծագործական գործունեության մեջ գայլախտի «կողմնակի բարդությունների» սրացման պատճառով։ Երգչուհին ասել է, որ ցանկանում է կենտրոնանալ իր առողջության վրա։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։
«Մեկ տարի առաջ ես իմացա, որ տառապում եմ գայլախտով՝ հիվանդություն, որը տարբեր կերպ կարող է ազդել մարդկանց վրա։ Ես հայտնաբերել էի, որ տագնապը, խուճապը և ընկճախտը կարող են գայլախտի «կողմնակի բարդությունները» լինել, սակայն դրանք շատ խնդիրներ կարող են առաջացնել։ Ես ուզում եմ ակտիվ լինել և կենտրոնանալ իմ առողջության և երջանկության պահպանման վրա։ Այդ պատճառով ամենալավ որոշումը կլինի ընդմիջումը»,– նշել է երգչուհին։
Պարբերականը հիշեցնում է, որ Գոմեսն արդեն մեկ անգամ հայտարարել է ընդմիջում իր կարիերայում՝ 2014թ.։ Ինչպես հաղորդվում էր, երգչուհին կարմիր գայլախտի դեմ բուժման կուրսի կարիք ուներ։

7or.am