Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար և պատժամիջոցների չեղարկման հույս ունի։ Նրա կարծիքով պատժամիջոցային հակազդեցությունից հրաժարվելը բխում է երկու երկրների շահերից։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
«Ուկրաինական ճգնաժամն ազդել է Ռուսաստանի՝ եվրոպական երկրների հետ ունեցած հարաբերությունների վրա։ Իմ կարծիքով իրավիճակն ափսոսանքի է արժանի, քանի որ պատժամիջոցների պատճառով վնասում է բոլոր կողմերին, մասնավորապես համատեղ տնտեսական ծրագրերին»,–հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը։
Օլանդը նաև հիշեցրել է՝ ՌԴ և Ֆրանսիայի հարաբերությունները միշտ էլ սերտ ու հուսալի են եղել։ Նախագահը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ հարաբերությունները կհաջողվի վերականգնել՝ նկատելով, որ Ռուսաստանը նույնպես պետք է օգնի ճգնաժամի հաղթահարմանը, հատկապես ուկրաինական ու սիրիական։
Օլանդը ցավում է հակառուսական պատժամիջոցների համար

7or.am